Սեքսուալության անտեսումը` կանանց սեռական խանգարումների պատճառ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 4, 2013 14:49

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի բանախոսն էր բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, ով անդրադարձավ հայ կանանց սեռական հիմնական  խանգարումներին, դրանց պատճառներին ու հետևանքներին:

Իբրև ամենաշատ հանդիպող կանացի սեռական խանգարում սեքսապաթոլոգը առանձնացրեց անօրգազմիան` օրգազմի մշտական կամ պարբերական բացակայությունը: «Անօրգազմիայի պատճառը հաճախ սեռական սխալ դաստիարակությունն է, որի պատճառով կանանց մոտ ձևավորվում են սխալ պատկերացումներ սեռական կյանքի մասին, ինչն էլ հետագայում ավելորդ  լարվածության պատճառ է դառնում: Պատճառներից մեկն էլ կարող են այլ տիպի հիվանդությունները լինել, օրինակ, շաքարախտի հետևանքով կարող է առաջանալ անօրգազմիա: Կենսաբանական գործոնները նույնպես կարող են անօրգազմիայի պատճառ դառնալ: Բորբոքումները, սեռավարակները պարարտ հիմք են սեռական խանգարումների համար: Կարևոր է նաև ամուսնու կամ զուգընկերոջ վերաբերմունքը: Կոնջը մինչև սեռական ակտը պետք է նախապատրաստել, քանի որ կանանց սեռական զգացողությունները հոգեբանական են ի տարբերություն տղամարդկանց` նրանց մոտ  սեռական զգացողությունները զուտ ֆիզիոլագիական են: Սա պետք է հաշվի առնվի զուգընկերոջ  կողմից, ով պետք է գիտակցի, որ էգոիզմը չպետք է դրսևովի անկողնում, ինչը, սակայան, շատ տարածված պրոբլեմ է: Իհարկե, կան նաև դեպքեր, երբ զուգընկերն ինքն է այնչափ մտահոգված սիրելիի սեռական պրոբլեմով, որ առաջինն է առաջարկում այցելել սեքսապաթոլոգի», -  նշեց Վրեժ Շահրամանյանը և հավելեց, որ անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, կարող են հաճույք զգալ, գրգռվել սիրախաղի ժամանակ, նրանց մոտ կարող է գործել անգամ խոնավացման ռեակցիան, բայց պրոբլեմը օրգազմի բացակայությունն է:

Ankakh.com-ի հարցին, թե ինչպես կարելի է թվարկված հաճույքաբեր զգացողությունները տարբերել բուն օրգազմից, սեքսապաթոլոգը պատասխանեց. «Շատ կանայք անգամ չգիտեն, որ իրենք չեն ապրում օրգազմ և իրոք շփոթում են օրգազմը հաճույքաբեր մյուս զգացողությունների հետ: Տարբերակաման հիմանական չափանիշն այն է, որ օրգազմի հասնել կարելի է սեռական ակտի վերջում, այն հիշեցնում է լիցքաթափում և պարգևում է ամբողջական բավարարվածության զգացողություն»:

Տարածված խանգարումների ցանկում Վրեժ Շահրամանյանը թվեց նաև սեռական ցանկության բացակայությունը, ցավոտ սեռական հարաբերությունը: Երբեմն սեռական հարաբերության ընթացքում կնոջ լարվածությունը այնքան մեծ  է լինում, որ նա ցավ է զգում ու հետագայում սկսում է խուսափել սեռական ակտից առհասարակ, ինչն էլ կարող է  առաջացնել կոիտոֆոբիա` վախ սեռական հարաբերությունից: Վրեժ Շահրամանյանը նշեց, որ բոլոր խնդիրներն էլ առաջ են գալիս հիմնականում այն ժամանակ, երբ կնոջ սեքսուալությունը անտեսվում է, նրա գանգատները հաշի չեն առնվում, իսկ իրենք` կանայք, լռում են իրենց խնդիրների մասին, չցանկանալով նեղացնել կամ կորցնել ամուսնուն, ինչն էլ ավելի է բարդացնում վիճակը: Քիչ չեն դեպքերը, երբ ամուսնական զույգերի կոնֆլիկտների հիմքում  լինում են հենց անկողնային պրոբլեմները:

Եվ վերջում Սեքսապաթոլոգը հիշեցրեց, որ կանոնավոր և առողջ սեռական կյանքով ապրող կանայք ավելի թարմ են, կենսունակ, ժպտուն: Դրան հասնելու համար  պարզապես պետք չէ լռել սեփական խնդրի մասին, այլ կիսվել զուգընկերոջ հետ ու անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի:

 

Լարա Առաքելյան

Դիտվել է 1896 անգամ:
Print Friendly

Leave a Reply