Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 4, 2013 14:37

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/    համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին”:  Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով”  նախատեսված վերապատրաստման  դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3×4 չափսի մեկ   լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը    ներկայացնել 2013թ. ապրիլի 10-29-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:


Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply