ԱՄՆ-ի շահերը պաշտպանող խումբը հայտնում է, որ Սուդանը պետք է պատժվի պատերազմական հացագործություններ կատարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 19:59

ԱՄՆ շահերը պաշտպանող խումբը իր վերջին զեկույցում հայտնում է, որ սկասծ 2011թ-ի կեսերից Սուդանի կառավարությունը պատերազմական հանցագործություններ է գործել հարավային Սուդանի սահմանի մոտակայքում գտնվող երկու նահանգներում:
Չորեքշաբթի արված զեկույցի համաձայն՝ երկու տարիների ընթացքում բազմաթիվ անհերքելի ապացույցներ են հավաքվել վկաների տեղեկությունների, նկարների, տեսանյութերի և արբանյակից արված նկարների ձևով, որոնք բավական են Սուդանի գործը Հացագործությունների միջազգային դատարան ուղարկելու համար:
Խմբի տվյալներով՝ իրենք արդեն գրանցել են 756 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող ֆերմաներ, այգիներ և արոտավայրեր դիտավորյալ հրդեհելու, ինչպես նաև հարավային Կորդոֆան և Կապույտ Նեղոս նահանգներում 42 գյուղեր դիտավորյալ ավերելու փաստերը:
Այդ շրջանների բնակչությունը ավելի շատ կապված է հարավային Սուդանի, քան Սուդանի հետ, իսկ երբ 2011թ-ին այս երկու պետությունները առանձնացան, վերոնշյալ նահանգների բնակչությունը ակամա հայտնվեց Սուդանի տարածքում:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply