ԲՀԿ ներկայացուցիչը Կարեն Ավագյանին ԷՄՈ-ների հետ է համեմատում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2013 17:32

ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների պայքարը սոցցանցերում ստատուսների ու տարածվող հաղորդագրությունների տեսքով շարունակվում է: Այս անգամ հաղորդագրություն է տարածել ԲՀԿ Երիտասարդների Միության քարտուղար Հրաչյա Բասմաջյանը` ի պատասխան Կարեն Ավագյանի: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Քիչ առաջ ծանոթացա ստատուսատենչ ՀՀԿ «երիտասարդ» պատգամավոր Կարեն Ավագյանի հերթական գրառմանը, որը կրկին վերաբերում էր ԲՀԿ-ին և առաջիկա ավագանու ընտրություններին:

Մասնավորապես` Երևան և Աբովյան քաղաքների միջև ոչ արհեստավարժ համեմատականին:
Երբ քաղաքական գործիչը սոցցանցում գրում է զուտ գրելու համար՝ առանց նվազագույն վերլուծություն անելու, արդյունքում միշտ էլ այդպես է ստացվում:
Հպարտ եմ, որ հանդիսանում եմ ԲՀԿ ներկայացուցիչ, որը իր կառուցվածքով, ծրագրային դրույթներով, մարդկային բարձր որակներով այնքան հզոր է, որ իշխող կուսակցության, թեկուզև չկայացած ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը, բայց միևնույն ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգողը չի կարողանում անթաքույց պահել իր էմոցիաներն ու խուճապային տրամադրությունը:
Հիրավի ճիշտ է մեր կարգախոսը՝ «Սկսենք Երևանից», վստահ եմ ընտրությունները լինելու են բեկումնային, որի վառ ապացույցը՝ քաջ գիտակցում է նաև գրառմանս հերոսը:
Հ.Գ. Ի դեպ, երբ քաղաքական գործիչը չի կարողանում զսպել իր էմոցիաները՝ սկսում է իրեն դրսևորել և վարվել ինչպես բոլորիս հայտնի ԷՄՈ-ները»:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply