Անջելինա Ջոլին Աֆղանստանում աղջիկների համար դպրոց է բացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 15:47

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, որը հայտնի է ոչ միայն իր կինոների դերերով, այլ նաև բարեգործությամբ, Աֆղանստանում աղջիկների համար դպրոց է հիմնադրել: Հետագայում դերասանուհին մտադիր է բացել  ուրիշ դպրոցներ այն զարդերի վաճառքի եկամտից, որոնք պատրաստված են իր հատուկ դիզայնով:

Ինչպես հաղորդում է EOnline, դպրոցը գտնվում է Քաբուլի ծայրամասում, որտեղ առավելությունը տալիս են տղամարդկանց ուսումին: Ջոլին ընտրել է մի գյուղ, որի բնակիչները հիմնականում փախստականներ են : Դպրոցում արդեն սովորում են ավելի քան 200 աղջիկներ: Հետագայում դերասանուհին մտադիր է աշխարհի տարբեր կետերում դպրոցներ բացել:

Այս շաբաթ նա կներկայացնի իր սեփական ոսկերչական զարդերի հոսքագիծը`Style of Jolie, որոնց վաճառքի ամբողջ եկամուտը  կօգտագործվի բարեգործական նախագծի զարգացման համար: Ոսկերիչ Ռոբերտ Պրոկոպի հետ իր ստեղծած առաջին հավաքածուից հետո  EOnline-ի հետ հարցազրույցում դերասանուհին պատմել է հետևյալը.

«Ինձ ոգևորում է ոչ միայն ստեղծագործական գործընթացը, այլև այն միտքը, որ մեր աշխատանքը կարիքավոր երեխաներին կօգնի, հնարավորություն կտա կրթություն ստանալ»:

Վերջերս Անջելինա Ջոլին էկրաններին քիչ է երևում: 2014-ին նրան կարելի է տեսնել երևակայական “Մալեֆիսենտա” ֆիլմում, չար կախարդի դերում: Դերասանուհու հետ միասին ֆիլմում կխաղան նրա վեց երեխաներից երեքը: Այժմ Ջոլին պատրաստվում է Էնգլի Լիի “Կլեոպատրա” ֆիլմում գլխավոր դերին: Բացի  այդ,  “Արյան և մեղիրի երկրում” ֆիլմի հեղինակը պլանավորել է շարունակել ռեժիսորական գործունեությունը և  Universal Pictures -ից հաստատել են , որ  նա նկարահանում է Կոեն եղբայրների սցենարով «Չպարտվածը»  ռազմական դրաման:

Դիտվել է 1935 անգամ:
Print Friendly

Leave a Reply