Մագնուս Կառլսենն օրինաչափ է համարել իր հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2013 14:57

Մարզասերներին տեղեկացրել ենք, որ Լոնդոնում ավարտված շախմատի աշխարի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Մասնակցում էին 8 գրոսմայստերներ: Մագնուս Կառլսենը  դարձավ հաղթող Դա որոշվեց վերջին` 14-րդ տուրից հետո: Չնայած մրցաշարի երկու առաջատարները` Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկն ունեն 8,5 միավոր, բայց աշխարհի թագի համար պայքարը կշարունակի 22-ամյա Կառլսենը, քանի որ նա մրցաշարում ավելի շատ հաղթանակներ  է տարել:

«Մրցաշարի ավարտին բոլորիս մոտ հոգնածություն կար: Իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, ես լավ հանդես եկա և արժանի էի այս հաղթանակին»,- ասել է Կառլսենը:

Խոսելով աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ տարեվերջին կայանալիք իր հանդիպման մասին` Մագնուսը նշել է. «Կարծում եմ, շատ հետաքրքրիր պարտիաներ են սպասվում: Սակայն դեռ շատ ժամանակ կա, և կտեսնենք թե ինչ կլինի»:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply