Ապրիլի 14-ին` համաքաղաքային ծառատունկ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2013 15:11

Մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման ցանցի անցկացման և ծառատունկի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն էլ հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր: Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում ևս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու և ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ ծառերի ու թփերի տնկիներ:

Բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ պատրաստ են հարակից տարածքների լավագույն կանաչապատման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար քաղաքապետի մրցանակ շնորհելու նպատակով հայտարարվելիք մրցույթի անվանակարգերը:

Ասֆալտապատման աշխատանքների հետ կապված` հանձնարարվել է կարճ ժամկետում ասֆալտապատում իրականացրած կազմակերպությունների միջոցներով ավարտել 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում որակի առումով տեղ գտած թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները:

<>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի շահագործման որակի նկատմամբ: Ապրիլի 1-ի դրությամբ ևս երկու` հ. 7 և 88 միկրոավտոբուսային երթուղիները փոխարինվել են համապատասխանաբար 7 և 57 համարի ավտոբուսային երթուղիներով: Դրանք կսպասարկվեն մասնավորի կողմից ներկրված 22 ավտոբուսներով:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են էլեկտրամատակարարման ենթակայանների և գազաբաշխիչ կետերի բարեկարգման աշխատանքները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ տարբեր վարչական շրջաններում տեղադրվել է հայտարարությունների ևս 50 ցուցատախտակ: Ընթացքի մեջ են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի շքամուտքերում հայտարարությունների համար նախատեսված տախտակների տեղադրման աշխատանքները:

Անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և վարչական շրջանների կողմից Երևանի ավագանու որոշումների կատարման ընթացքին` կազմակերպական վարչության պետը զեկուցել է, որ 2009-2013թթ. ընթացքում գումարվել է ավագանու 58 նիստ, որոնց ընթացքում ընդունված 626 որոշումից 601-ը կատարվել է, իսկ 25-ը ընթացքի մեջ է: Ավագանու որոշումների կատարման նկատմամբ հսկողությունը կրում է մշտական բնույթ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply