ԱՄՆ ամենատարեց բնակիչը վախճանվել է 113 տարեկանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 14:11

Երկարակեցուհին ԱՄՆ-ից` էլսի Թոմսոնը, վախճանվեց 113 տարեկանում: Ապրիլի 1-ին   եկեղեցու ներկայացուցիչները, որտեղ հաճախում էր Թոմսոնը, հաղորդել են , որ  կինը մահացել է մարտի 21-ին` իր  ծննդյան օրից մի քանի օր առաջ:

էլսի Թոմսոնը ծնվել է 1899թ.  ապրիլի 5-ին Փենսիլվանիա նահանգի Բիվեր-Ֆոլս քաղաքում: Նրա ամուսինը` Ռոնալդ Թոմսոնը, նահանգի սենատի անդամ էր: 1971թ. ամուսինները տեղափոխվել են Ֆլորիդա,  Քլիրուոթեր քաղաք: Ռոնալդ Թոմսոնը մահացել է  1986 թ., հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Գինեսի ռեկորդների գիրքը էլսի Թոմսոնին ճանաչել է  ԱՄՆ-ի ամենատարեց բնակիչ 2013-ի հունվարին, երբ 115 տարեկանում մահացավ Ջորջիա նահանգի բնակչուհի Մեմի Ռիարդենը:

Այժմ  “առաջին” ամենատարեցը Միչիգան նահանգից, 1899թ. մայիսի 23 ծնված Ջերալին Տելին է: Իսկ երկրագնդի ամենատարեց մարդը Կիոտո քաղաքից ճապոնացի 115-ամյա Ձիրոեմոն Կամուրան է:

Էլսի Թոմսոնից հետո մնացել են նրա որդին և չորս թոռները: Իր երկարակեցության գաղտնիքը  նա բացատրում էր նրանով , որ շատ էր սիրում մարդկանց և ամեն օրը դիմավորում էր ժպիտով:

Դիտվել է 2367 անգամ:
Print Friendly

Leave a Reply