Մեղրա-նարնջային կարկանդակ` խտացրած կաթով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 2, 2013 6:25

Բաղադրությունը

70-80 գ կարագ

1 ձու

2 ճ/գդալ մեղր

2ճ/գդալ ալյուր

շաքար 1 ճ/գդալ

թթվասեր` 1 ճ/գդալ

վանիլին` 8-10 գ

սոդա կամ փափկեցնող` 2 ճ/գդալ

Կրեմ

1 տուփ խտ.կաթ

նարնջի հյութ` 80 գ

թթվասեր` 8 ճ/գդալ

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է պատրաստել խմորը: Կարագը փափկացնել: Ձուն խառնել շաքարի, վանիլինի ու մեղրի հետ: Վրան ավելացնել ալյուրը, սոդան և խառնել. պետք է ստացվի առաձգական խմոր: Կարելի է մի քանի շերտ առանձին-առանձին թխել, բայց  կարելի է միանգամից ամբողջ զանգվածը թխել (ըստ ցանկության): Տապակի վրա տարածել ստացված զանգվածը և թխել 1750 տաքացրած ջեռոցում 8 րոպե ու հետևել, որ շերտը վարդագունի, հակառակ դեպքում այն շատ փխրուն կստացվի:

Կրեմ

Խտացրած կաթը հարել նարնջահյութի  ու թթվասերի հետ: Կրեմի խտությունը պայմանավորված է նարնջահյութի ու թթվասերի քանակով:

Պատրաստի թխվածքաբլիթի շերտը երկու մասի է բաժանվում, պետք է  անհարթ կողերը հավասարեցնել(հետագայում կօգտագործվեն վրան փշրելու համար): Յուրաքանչյուր շերտի վրա առատ կրեմ է քսվում, ու պետք է հետևել, որ խմորեղենը փափկի կրեմով տոգորելու արդյունքում:  Վրան փշրվում են կողերից մնացած եզրերը:

Ապա կարելի է վայելել:

Այս կարկանդակը պատրաստելը հեշտ է ու շատ համեղ: Իսկ եթե այն 8 ժամ անց փորձեք, ապա շատ ավելի փափուկ կլինի ու բերանում կհալչի:

Դիտվել է 3522 անգամ:
Print Friendly

Leave a Reply