Հազարավոր մարդիկ են մասնակցել Չինաստանի 5,577 մետր բարձրություն ունեցող Ջեյդ վիշապի ձյունածածկ լեռան վրա տեղի ունեցող երգի և պարի փառատոնին (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 16:55

Չինաստանի լեռներից մեկի վրա տեղի է ունեցել ամենաբարձր վայրում բեմադրվող աշխարհի ամենամեծ Լիցզյան տպավորություն ներկայացումը:

Սա ամենօրյա պարի, երգի, ձիարշավի ներկայացում է, որը տեղի է ունենում Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգի Ջեյդ վիշապի ձյունածածկ լեռան 5,577 մետր բարձրություն ունեցող գագաթի վրա:

Բեմադրությանը մասնակցել են Լիցզյանի մոտակայքում բնակվող նասի, յի և բայ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ծովի մակարդակից 5,577 մետր բարձրության վրա բեմադրվող ներկայացումը ստեղծվել է միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր Չժան Իմոուի կողմից:

Ներկայացմանը մասնակցել են նաև նասի էթնիկ խմբի հնագույն երաժշտական նվագախումբը:

Նվագախմբի 84-ամյա ղեկավարի խոսքերով նասիների երաժշտությունը առաջացել է 1382-ից 1383 թվականների ընթացքում, երբ Մինգ դինաստիայի զինվորներին ուղակեցին Յուննան, և նրանք որոշեցին իրենց հետ վերցնել նաև իրենց ընտանքներին այդտեղ մշտական բնակություն հաստատելու համար:

Նվագախումբը ունի 100-ից քիչ անդամներ, և նրանց մեծամասնությունը արդեն 60-նն անց են. հնագույն նասի երաժշտությունը վերացման եզրին է կանգնած:

Ըստ հաշվարկների, եթե առավելապես փոփ երաժշտությամբ հետաքրքրված երիտասարդ սերունդը չորոշի պահպանել իրենց ավանդական երաժշտությունը, ապա հնագույն նասի երաժշտությունը կանհետանա առաջիկա 40 տարվա ընթացքում:

Ջեյդ վիշապի ձյունածածկ լեռը համարվում է հազվագյուտ կենդանատեսակների և վայրի բույսերի հանգրվան: Այն սուրբ վայր է համարվում նասի բնակչության համար, քանի որ երիտասարդ սիրահարները, խուսափելով ստիպողական ամուսնություններից և ֆեոդալական էթիկայից, այնտեղ ինքնազոհաբերվում են իրենց սիրո համար:

Ներկայումս լեռը զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, ովքեր գնում են այդտեղ հիանալու տեսարժան վայրերով, լեռնագնացության և դահուկներով սահելու համար:

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply