Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ֆլեշմոբ է կազմակերպվել Բաքվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 14:49

Ադրբեջանում երեկ`մարտի 31-ին, տեղի է ունեցել ֆլեշմոբ`քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact” կայքը, ֆլեշմոբը կազմակերպել են ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության ակտիվիստները: Մասնակիցները հավաքվել են Բաքվի` Աթաթուրքի անվան պողոտայում, մոտ 50 մարդ պարզել են պաստառներ` “Մուսավաթ” կուսակցության փախնախագահ Թոֆիգ Յագուբլուին, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, քաղաքական և քաղաքացիական այլ ակտիվիստներին ու լրագրողներին ազատ ազատ արձակելու պահանջով:

Մինչև ոստիկանության ժամանելը  մասնակիցները հեռացել են:

Հիշեցնենք, որ Յագուբլուն և Մամեդովը ձերբակալվել էին 2013թ. փոտրվարին` Իսմայիլիի շրջանում հունվարի 24-ին տեղի ունեցած անկարգությունների գործով:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply