«Շիրակը» առաջ է անցնում «Միկայից»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 31, 2013 10:19

Ֆուտբոլի Հայաստանի արձրագույն խմբի առաջնության  35-րդ տուրում  Երևանի «Միկան» անսպասելիորեն  սեփական հարկի 1:2 հաշվով պարտվեց Կապանի «Գանձասարին», իսկ «Շիրակը» Գյումրիում 4:3 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: «Միկան»  «Շիրակը» պայքարում են չեմպիոնի կոչման համար:

«Փյունիկն» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ աղյուսակը եզրափակող «Արարատի» նկատմամբ, իսկ «Ուլիս» – «Բանանց» խաղի ժամանակ կողմերի դարպասները մնացին անառիկ՝ 0:0 

«Շիրակն» իր միավորների թիվը  հասցրեց 73-ի և 4 միավորով առաջ է«Միկայից»:

Տեխնիկակակն արդյունքներ

«Միկա» – «Գանձասար»՝ 1:2

Սեմյոն Մուրադյան, 90 – Ալեքսանդր Պետրոսյան, 44, Նարեկ Բեգլարյան, 51

«Շիրակ» – «Իմպուլս»՝ 4:3

Դամե Դիոպ, 13, Ջորջ Օդիմբո, 34, Կարեն Մուրադյան, 71, Լամին Լի Յորո, 82 – Ռումյան Հովսեփյան, 12, Արթուր Բարսեղյան, 69, Վահագն Այվազյան, 90

«Արարատ» – «Փյունիկ»՝ 1:3

Անդրանիկ Սարգսյան, 68 (11մ.) – Գագիկ Պողոսյան, 5, 50, Կամո Հովհաննիսյան, 48

«Ուլիս» – «Բանանց»՝ 0:0

Աղյուսակ

N Թիմեր Խ Մ
1. Շիրակ 35 73
2. Միկա 35 69
3. Գանձասար 35 55
4. Փյունիկ 35 55
5. Իմպուլս 35 51
6. Ուլիս 35 36
7. Բանանց 35 26
8. Արարատ 35 25
Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply