Աֆղանստնաում ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային հարվածի արդյունքում մահացել է երկու երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 21:33

Շաբաթ ՆԱՏՕ-ի ուղղաթիռից արձակված օդային հարվածը սպանել է երկու աֆղան երեխաների:
«Դա (աֆղանական և կոալիցիոն ուժերի) համատեղ գործողություն էր, որը սպանել է ինը Թալիբանի գրոհայինների: Ցավոք սրտի մահացել են նաև երկու դպրոցական երեխաներ և յոթ քաղաքացիներ վիրավորվել են», – ասել է Ղազնի նահանգի փոխնահանգապետ Մուհամեդ Ալի Ահմադին:
Հայտնի չէ, թե ով է օդային հարձակման հրամանը արձակել, սակայն նախագահ Համիդ Քարզայը վերջերս արգելել է աֆղանական ուժերին դիեմլ արտասահմանյան օդային ուժերի օգնությանը:
Քաղաքացիական զոհերը Քարզայի և ՆԱՏՕ-ի գլխավորած ուժերի միջև պարբերաբար քննարկվող խնդիրներից է:
2012թ-ին քաղաքացիական զոհերի թիվը կազմում էր 2,754, որը 377-ով քիչ էր նախորդ տարվանից:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply