Թուրքիայում անվտանգության աշխատակիցը բանկից 7 մլն եվրո է գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 18:47

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի բանկերից մեկի անվտանգության աշխատակիցը գողացել է նույն այդ բանկին պատկանող 7 մլն եվրո և անհետացել, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Գազիանթեփում գտնվող բանկերից մեկում աշխատող անվտանգության աշխատակից Մ.Վ.-ն իր գործընկերոջ հետ գումարով լի մեքենայով մոտեցել է բանկի մասնաճյուղերից մեկին։ Այն ընթացքում, երբ գործընկերը մեքենայից իջել է և մտել բանկի մասնաճյուղ, նա մեքենայով արագ հեռացել է։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply