Օրակարգում` “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2013 17:57

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագրի Համաշխարհային բանկի կրթության թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագրի ընթացքը և նոր վարկային ծրագրի մանրամասները: Նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է READ դրամաշնորհային ծրագրի ընթացքին, որը հիմնականում միտված է գնահատման համակարգի բարելավման խնդիրներին:  Այդ համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է ծրագրի շրջանակում դպրոցներում ընթացիկ  և արտաքին գնահատման, ինչպես նաև ավարտական և միասնական քննությունների անցկացման խնդիրները: Նախարարն ընդգծել է նաև բուհերից մեկում “Գնահատում, թեստոլոգիա” մագիստրոսական ծրագրի ներդրման հնարավորության խնդիրը, որն իր մեջ ներառում է մի քանի մասնագիտացումներ` դասավանդման մեթոդիկա, առարկայական ծրագրերի և չափորոշիչների մշակման տեսություն, գնահատում, թեստավորում, ինչպես նաև կրթության մեջ գիտահետազոտական մեթոդներ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Աեդոյը դրական է գնահատել ընթացիկ վարկային ծրագիրը և անդրադարձել նոր ծրագրի մանրամասներին:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply