Նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2013 17:34

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակագ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման ընթացքում  կարևորվել է այսօր Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև վավերացված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները: Դպրոցի բացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ: Դեսպանն ու նախարարը  քննարկել են  չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական կրթական համագործակցությանը բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես   բակալավրիատի, մագիստրոսական և ասպիրանտական միջպետական կրթաթոշակային ծրագրերին:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply