Գեղակերտում մեքենաներ են բախվել, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2013 12:07

Մարտի 27-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply