Վարչապետը գրառումներ է արել Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2010 17:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն եւ ՀՀ կառավարության ու անձամբ իր անունից ցավակցություն հայտնել Լեհաստանի ժողովրդին` Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա գլխավորած պատվիրակության ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ։ Դեսպանատանը բացված սգո մատյանում Տիգան Սարգսյանը գրել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ես ցնցված եմ կատարվածից եւ կիսում եմ լեհ ժողովրդի վիշտը։ Մաղթում եմ Ձեզ ուժ եւ կորով այս աղետալի վթարի հետեւանքները հաղթահարելու համար»։

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply