Վիկ Դարչինյանը ռինգ դուրս կգա ապրիլի 20-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2013 14:00

Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն այսուհետ համագործակցելու է  պրոմոուտեր Ֆրենկ Էսպինոզայի հետ: Նրանք աշխատանքային պայմանագիր են կնքել:Էսպինոզան  հայտնել է, որ Դարչինյանը ռինգ  դուս կգա ապրիլի 20-ին: Նա Մեքսիկայում կմասնակցի հանդիպման: Հայ բռնցամարտիկի մրցակցի անունը դեռևս  հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Դարչինյանը վերջին մրցամարտն անցկացրել է 2012-ի սեպտեմբերին և միավորներով հաղթել Օռլանդո դե Վալեին:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply