Բահրեյնը “Հզբոլահն” օրենքից դուրս է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 12:39

Մարտի 26-ին Բահրեյնն արաբական պետության համար  աննախադեպ որոշում է ընդունել:

Պարսից ծոցի այդ երկրի խորհրդարանականները որոշել են  “Հզբոլահն” ահաբեկչական կազմակերպություն  հայտարարել: Նրանք կոչ են արել տարածաշրջանի մյուս երկրներին հետևելու իրենց օրինակին:

Ի դեպ, նույնիսկ “պրոգրեսիվ  հայացքներով” Եվրոպայում լիբանանյան շարժումը ահաբեկչական կազմակերպությունների մեջ ներառված չէ: Դա հետևյալ կերպ է բացատրվում. Եվրամիությունում նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է, որ համագործակցության բոլոր 27 անդամները միաձայն ընդունեն այն:

Սակայն, Հին աշխարհի որոշ երկրներ դեռևս չեն համարում, որ Հասան Նասրալին ու նրա թիմակիցներին  ահաբեկիչներ ու  մարդասապաններ:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply