Խեղճ էմիգրանտի անհաջողությունների շարանը կտրվեց անհավանական շահումով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 10:45

ԱՄՆ-ում խաղարկվել է 338 մլն ջեք-փոթն: Այն կստանա Դոմինիկյան Հանրապետությունից գաղթած, 5 երեխաների հայր Պեդրո Կեսադան: Անսպասելի շահումը վերջապես վերջակետ կդնի գաղթականի անհաջողություններին, որոնք ասես հետապնդում էին խեղճին: Սկզբում գողերը թալանեցին նրա բնակարանը, նույնիսկ հագուստը տարան, չթողեցին ոչինչ, իսկ հետո այրվեց նպարեղենի խանութը:

Իր ընտանիքին ապահովելու համար  տղամարդն աշխատում էր օրվա մեջ 18 ժամ: Ի դեպ, շահումից հետո էլ նա մտադիր չէ թողնել աշխատանքը:

Հիմա նա մտածում է` ինչպես վերցնել շահումը` միանվագ, թե` մաս-մաս: Դա կախված է  հարկերից: Բոլոր դեպքերում, վերջնական գումարը , որը երջանիկ հաղթողին կհասնի, կազմում է 150 մլն դոլարից մի քիչ ավելի:

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply