Ավստրիայում 100 մեքենաների միմյանց բախման հետևանքով մահացել է 1 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 0:19

Փրկարար ծառայության աշխատակիցը հայտնել է, որ մինչև 100 մեքենաներ իրար են բախվել ավստրիական մայրուղու մաքրված ձնից ողորկ դարձած հատվածում, կա մեկ զոհ:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի Վիեննայից 60 կիլոմետր հեռավորության վրա: Վթարված մեքենաների շարասյունը ձգվում էր ավելի քան 2 կիլոմետր:
ORF պետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են ժամանել վեց շրջանների փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի շտապ օգնության մեքենաներ և արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը: Մեքենաների բախման հետևանքով վիրավորվել են մի քանի մարդ:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply