Հույն պատգամավորը միզել է «Mega» հեռուստաընկերության շենքի դռան վրա՝ բողոքելով թուրքական սերիալների ցուցադրության դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 20:53

Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ Հունաստանում 1821 թվականի մարտի 25-ին օսմանյան տիրապետության դեմ տեղի ունեցած ապստամբության 192-րդ տարելիցի կապակցությամբ վերջին շրջանում երկրում մեծ հեղինակություն վայելող «Ոսկե արևածագ» կուսակցությունը բողոքի ցույց է կազմակերպել «Mega» հեռուստաընկերության շենքի դիմաց: Նրանք դժգոհել են Հունաստանում թուրքական սերիալների՝ մասնավորապես սուլթան Սուլեյմանի ժամանակաշրջանի մասին պատմող «Հրաշալի հարյուրամյակ» սերիալի ցուցադրության դեմ և նշել, որ հասնելու են այն բանին, որ սերիալները դուրս հանվեն հունական եթերից:
Կուսակցության 400 անդամ, որոնց շարքում նաև յոթ պատգամավոր, սկսել են աղցանի տուփեր նետել հեռուստաընկերության շենքի ապակյա մուտքի դռան վրա: Սակայն պատգամավոր Հրիստոն Պապասը իր բողոքը արտահայտելու այլ միջոց է գտել: Նա մոտեցել է շենքի ապակյա դռանը և մի կողմից հակաթուրքական արտահայտություններ է արել, միևնույն ժամանակ   իջեցրել է տաբատի շղթան և միզել դռան վրա: Այդ պահին ցուցարարները սկսել են բարձր բղավել և ծափահարել Պապասին: Այնուհետև ցուցարարները այրել են թուրքական դրոշը:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply