Կհաջողվի՞ Արոնյանին երկրորդ անգամ հաղթել Իվանչուկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2013 14:37

Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներն այսօր հանգստանում են: Նրանք պայքարը կվերսկսեն մարտի 27-ին: Կկայանան 10-րդ տուրի  պարտիաները` Մագնուս Կառլսեն -Բորիս Գելֆանդ, Ալեքսանդր Գրիշչուկ – Վլադիմիր Կրամնիկ, Թեյմուր Ռաջաբով – Պյոտր Սվիդլեր, Լևոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ:

Ի դեպ, 3-րդ տուրում, Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթել է Իվանչուկին: Կհաջողվի՞ հայ գրոսմայստերին դա անել երկրորդ անգամ` կպարզվի վաղը: Հիշեցնենք, որ ուկրաինացի գրոսմայստերը Լևոնի համար անցանկալի մրցակից է համարվում: Այդուհանդերձ, լոնդոնյան մրցաշարի մասնակիցների թվում թույլ խաղացողներ չկան:

Աղյուսակ

1. Կառլսեն 6
2. Արոնյան
3. Կրամնիկ 5
4. Գելֆանդ
5. Գրիշչուկ
6. Սվիդլեր 4
7. Իվանչուկ
8. Ռաջաբով 3
Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply