Վրաստանի խորհրդարանը սահմանափակել է նախագահի իրավասությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 11:00

Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումները, որոնց համաձայն  նախագահի իրավասությունները սահմանափակվում են, համապատասխանում են սահմանադրական միջազգային նորմերին ու միայն կնպաստեն երկրում դեմոկրատիայի ամրապնդմանը:

Դրանում վստահություն է  հայտնել  ԱՄՆ պետվարչության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: ”Միացյալ Նահանգները շնորհավորում են Վրաստանի ղեկավարությանը, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը` երկկուսակցական (օրենսդիր) միջոցներ ձեռնարկելու համար: Այն հարթում է վրացական ժողովրդավարության ուղին”,-մեջբերում է   խոսքն ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փոփոխություներն ընդունվել են միաձայն, Քութաիսիում, խորհրդարանական արտահերթ նիստի ժամանակ:

Այս հաստատված փոփոխության համաձայն, կառավարության ցրման  կամ էլ պաշտոնից հեռանալու դեպքում  նա պետք է կատարի պարտականությունները մինչ նոր կաբինետի ձևավորումը: Նախագահը կներկայացնի նոր կաբինետը, իսկ խորհրդարանը նրան վստահություն կհայտնի: Եթե խորհրդարանը 3 անգամ էլ վստահություն չհայտնի նախագահի ներկայացրած նախարարների կաբինետին, ապա պետության ղեկավարի` միանձնյա կառավարության նոր կազմ ընտրելու  իրավունքը կսահմանափակվի, սակայն կպահպանի խորհրդարանը ցրելու ու վաղաժամկետ ընտրություններ նշանակելու իրավունքը: Այդ դեպքում  հեռացած կամ պաշտոնաթող եղած կառավարությունը կշարունակի պարտականությունների կատարումը մինչև կառավարության` վստահություն ստացած նոր կազմի մասին հայտարարություն կլինի:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply