Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 25, 2013 15:36

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք անցել եք ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ՝ հարստացնելով հայ դասական երաժշտությունը: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի երաժշտական կյանքի կազմակերպման գործում: Դուք ունեք նաև մեծ մանկավարժական վաստակ, որ գնահատելի է ոչ միայն ձեր ուսանողների, այլև ողջ արվեստասեր հասարակայնության համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր շնորհակալ գործում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply