Վեց ավտոպատահար,հինգ վիրավոր և մեկ երեխայի մահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 14:20

Պատահար խաչմերուկում

Մարտի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Գալշոյան և Մառի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի  ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Դեու»-ն բախվել է ծառի

Մարտի 24-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Դեու»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Շերամի փողոցի թիվ 218 շենքի դիմաց բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իսակովի պողոտայում բախվել են «Մերսեդես-Բենց», «Միցուբիշի» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ

Մարտի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայում  իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Միցուբիշի» և «Պեժո»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մահացու վրաերթ Նոր Խարբերդում

Մարտի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Խարբերդի Ամառանոցների 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա Վյաչեսլավ Ամիրյանցին և նրան տեղափոխել հիվանդանոց: Ստացած վնասվածքներից երեխան հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-21121»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Մարտի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տուժողին հիվանդանոց տեղափոխելուց հետո վարորդը ներկայացել ոստիկանություն

Մարտի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի հարակից փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply