Մրցանակներ բնական և հումանիտար գիտությունների ոլորտների գործիչներին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2010 13:52

Սերժ Սարգսյանի հրամանագրով մրցանակների են արժանացել բնական, հումանիտար գիտությունների, կերպարվեստի, կինոյի, գրականության ոլորտների մի շարք գործիչների:

Նախագահի 2009 թվականի մրցանակի են արժանացել.  բնական  գիտությունների զարգացման բնագավառում՝ Վարուժան Աթաբեկյանը` «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար,  տեխնիկական  գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Վազգեն Մելիքյանը` «Ցածր էներգասպառմամբ և  բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար, բժշկագիտության  բնագավառում` Սմբատ Ջամալյանը` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար, ֆիզիկայի  զարգացման բնագավառում՝ Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը և Վահան Բաբաջանյանը` «Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ և  ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում և  հետազոտում» գիտական հոդվածաշարի համար , արվեստի բնագավառում՝ Գետիկ Բաղդասարյանը և  Ջիմ Թորոսյանը` «Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար,  գրականության  բնագավառում՝ Վահագն Մուղնեցյանը` «Տաբու» վեպի համար. հումանիտար  գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանը` «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար:

Բարձր կատարողական արվեստի համար Հանրապետության Նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` «Երգեցողություն»  անվանակարգում` Գուրգեն Բավեյանին,  «Գործիքային կատարում» անվանակարգում` Էդուարդ  Ներսիսյանին (սաքսոֆոն), Սոնա  Բարսեղյանին  (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանին (դաշնամուր): Կերպարվեստի և  կինոյի բնագավառում երիտասարդական մրցանակ է շնորհվել       Օվսաննա Շեկոյանին` «Դպրոց» գեղանկարների շարքի համար, Վահագն  Ղուկասյանին` «Մտահղացում» գեղանկարների շարքի համար,  Բագրատ  Բալաբեկյանին` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար,  գրականության  բնագավառում` Արամ  Պաչյանին  (Սևակ Թամամյան)` պատմվածքների շարքի համար:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply