Օբամա. -ի համար մեծ կարևորություն ունի և´ Իսրայելի, և´ Թուրքիայի հետ ունեցած իր հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2013 7:50

Իսրայելը պաշտոնապես ներեղություն է խնդրել Թուրքիայից 2010թ-ին Գազայի հատվածում ծովային հանկարծակի հարձակման ժամանակ նրա ինը քաղաքացիներին սպանելու համար: Այժմ երկու պետությունները միմյանց հետ հարաբերությունները բարելավելու կամք են արտահայտել:

Այս զարմանալի առաջխաղացման մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման՝ ընդգծելով, որ հարաբերությունների կարգավորումը կօգնի դիմակայել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներին և կթեթևացնի Իրանի միջուկային ծրագրի հետևանքով առաջացած Իսրայելի դիվանագիտական իզոլացիոն վիճակը Միջին արևելքում:

Բարակ Օբամայի Իսրայել կատարած այցի ավարտից րոպեներ անց Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն և իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:

Օբամայի խոսքում նշվում էր, որ ԱՄՆ-ի համար մեծ կարևորություն ունի և´ Իսրայելի, և´ Թուրքիայի հետ ունեցած իր հարաբերությունները, ուստի այս երկու երկրների միջև լավ հարաբերությունների վերականգնումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հաստատման հարցում:

2010թ-ի մայիսին Թուրքիայի դրոշը կրող ուղևորատար նավի վրա սպանվել էին ութ Թուրքիայի քաղաքացիներ և մեկ ամերիկացի ակտիվիստ:

Թուրքիան Իսրայելի կողմից ներեղություն խնդրելը պարտադիր պայման էր դրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար, սակայն Իսրայելը հայտնել էր, որ ինքը միայն ափսոսում է միջադեպի կապակցությամբ և կարող է փոխհատուցել կորուստների համար:

Հյատարարության մեջ նաև ասվում է, որ Նաթանյահուն և Էրդողանը համաձայնել են վերականգնել երկու պետությունների միջև հարաբերությունները՝ ներառյալ դեսպանների վերադարձ:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply