Օբաման Նեթանյահուի կողքին էր. Թայիփ Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2013 7:33

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ ներողություն էր հայտնել 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ջոկատների՝ թուրքական «Մամի Մարմարա» նավի վրա հարձակման համար: Ահա թուրքական «Milliyet»-ը հաղորդում է Էրդողանի փոխանցած մանրամասները հեռախոսազրույցի վերաբերյալ: «ԱՄՆ-ի նախագահը Իսրայելից զանգահարեց ինձ: Օբաման հեռախոսը Նեթանյահուին տվեց: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մեզնից ներողություն խնդրեց: Ես էլ մեր նահատակների և ժողովրդի անունից ընդունեցի այդ ներողությունը»,-պատմել է Էրդողանը:

Էրդողանը մեկնաբանել է նաև Իսրայելի կողմից կատարած քայլը. «Իհարկե այս քայլով Մավի Մարմարայում սպանված 9 նահատակները հետ չեն բերվի, պաղեստինյան ժողովրդի կորուստները չեն փոխհատուցվի: Սակայն պետք է տեր կանգնել զոհվածների հիշատակին և նրանց ընտանիքիների իրավունքներին: Պաղեստինի իրավունքների պաշտպանության հարցում մենք արեցինք և շարունակելու ենք անել այն, ինչ մեզ բաժին է հասել»,-նշել է վարչապետ Էրդողանը: Նա նշել է նաև, որ ապրիլ ամսին մեկնելու է Գազա:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply