Թուրքիայի բնակչությունը արագորեն ծերանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2013 18:04

Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով Թուրքիայի բնակչության մեջ 65 և ավելի տարիք ունեցողները սկսում են մեծ տոկոս կազմել այլ տարիքային խմբերի հետ համեմատությամբ, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Համաձայն Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալների` 2012 թվականին Թուրքիայի բնակչության 7,5%-ը կազմել են 65 և ավելի տարիք ունեցողները, իսկ արդեն 2023-ին նրանք կկազմեն բնակչության 10,2%-ը, 2050-ին՝ 20,8 և 2075-ին՝ 27,7 տոկոսը։
Թուրքիայի վիճակագրական վարչության վերջին տվյալներով տարեց մարդկանց ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայի հարավարևելյան հատվածներում, որտեղ հիմնական բնակչությունը կազմում են քրդերն:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply