Կրակոցներ ԱԺ-ում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 22, 2013 15:18

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց:  Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկին հաջողվել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից:

Hraparak.am

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply