«Այծը բանջարանոցում». աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 21, 2013 10:51

Բաղադրությունը

300-400 գ տավարի միս

2 հատ միջին չափսի գազար

բազուկ`1 հատ

կաղամբ`  մի փունջ

3 հատ կարտոֆիլ

մեկական դեղին, կարմիր ու կանաչ տաքդեղ (բուլղարական)

վարունգ` 2 հատ

2 պճեղ սխտոր

1-2 փոքր գլուխ սոխ

ձեթ (արևածաղկի), աղ ու սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Նախ` ինչու «Այծը բանջարանոցում»:  Բանն այն է, որ մեծ ափսեի կենտրոնում լցվում է շերտերով կտրատած ու սոխով տապակած  միսը, իսկ դրա շուրջը ծաղկաթերթի նման հավաքվում են  վերը թվարկված  բանջարեղենները: Բոլորը պետք է հում լինեն, բացի բազուկից , որը նախապես հարկավոր է խաշել: Իսկ սոխը, սխտորը, ձեթը, աղն ու պղպեղը պետք է հավասարաչափ ցանել բոլոր բաղադրիչների վրա:

Աղցանը մատուցվում է այդ տեսքով, իսկ  ուտելուց անմիջապես առաջ` խառնվում: Սա ոչ այնքան բարդ, սակայն համեղ ու հետաքրքիր աղցան է: Ի դեպ, ցանկության դեպում կարելի է բանջարեղենի տեսակներ ավելացնել:

Դիտվել է 2330 անգամ:
Print Friendly

Leave a Reply