Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 21, 2013 15:41

Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյան ներկայացած անձից ահազանգ է ստացվել, որ որդին` Գևորգ Առաքելյանը, գտնվում է ՌԴ-ում, և նրա փոխարեն 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում քվեարկություն է կատարվել:
Ա. Առաքելյանի որդին և կինը բացատրություններ են տվել, որ իրենք մասնակցել են ՀՀ նախագահի ընտրություններին, դժգոհություններ չունեն ընտրական հանձնաժողովի աշխատանքից, ընտանիքի անդամների շրջանում ընտրությունների հետ կապված խոսակցություններ չեն եղել, և տեղյակ չեն, թե ով է իրենց բջջային հեռախոսից մարտի 16-ին զանգահարել ոստիկանություն:
Համաձայն Գեղաքունիքի մարզի Վարդենիկ գյուղի համայնքի ղեկավարի 19.03.2013 թ. տեղեկանքի` Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյանը և կինը Գևորգ (Գևորիկ) անունով երեխա չունեն, և ընտանիքի անդամներից ոչ մեկը ՌԴ-ում չի գտնվում:
ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply