Դեսպան Մարգարյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 21, 2013 14:00

Մարտի 19-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Էդ Ռոյսի հետ:
Շնորհավորելով Էդ Ռոյսին Կոնգրեսի այս առաջատար հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ռոյսին Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին քաղաքական եւ տնտեսական աջակցություն ապահովելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց, որ նա պահպանելու է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply