ՀՀ է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 21, 2013 11:26

2013թ. մարտի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ և ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանն ու տեղաբաշխմանն առնչվող մի շարք հարցեր:
Այցի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Դիտվել է 1553 անգամ:
Print Friendly

Leave a Reply