«Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մեկնել է Կիպրոս

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 9, 2010 18:51

«Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը շարունակում է իր պրոմոշրջագայությունները: Երգչուհին մեկնել է Կիպրոս: Նիկոսիայում նա հանդիպելու է երկրպագուներին, մասնակցելու է համերգների եւ հյուրընկալվելու տարբեր հաղորդումներում:

Նա արդեն եղել է Հունաստանում, հանդիպել հայ համայնքի հետ, Սալոնիկում եւ Աթենքում մասնակցել համերգների Թաթա Սիմոնյանի հետ: Այցելած յուրաքանչյուր քաղաքում «Ծիրանի կորիզ»-ի թիմը տկել է ծիրանի ծառ` որպես նվեր ծիրանի հայրենիքից:

Ի դեպ, Ե. Ռիվասը «Եվրատեսիլ»-ի այս տարվա միակ մասնակիցն է, ով նման մեծ պրոմոշրջագայություն է կազմակերպել: Մինչեւ մրցույթը, երգչուհին կլինի Բելգիայում, Ռուսաստանում, Հոլանդիայում եւ այլ երկրներ

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply