Մանկատան 5 շրջանավարտներ բնակարան են ստացել ՄԻՊ-ի միջամտության արդյունքում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 20, 2013 12:43

Վերջերս մանկատան վեց շրջանավարտներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերջինիս աջակցությունն իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Մանկատնից դուրս գալուց հետո արդեն 6-7 տարի է անցել, սակայն նրանց բնակարանային ապահովման հարցն առ այսօր լուծված չէ, իսկ համապատասխան գերատեսչությունը հստակ տեղեկություն չի տրամադրում` երբ կլուծվի:

Պաշտպանը մանկատան շրջանավարտների խնդրի կապակցությամբ գրություն էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից, ի պատասխան, հայտնել էին, որ Պաշտպանին դիմած մանկատան շրջանավարտները ընդրգկված են բնակարանային ապահովման ծրագրում և նրանց առաջիկայում կտրամադրվեն սոցիալական բնակարաններ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:

Երեկ Պաշտպանի աջակցությանը դիմած մանկատան շրջանավարտները հայտնել են, որ 5 հոգի արդեն Պաշտպանի միջամտության արդյունքում ստացել են բնակարան, իսկ 6-րդ շրջանավարտի բնակարանային հարցը կլուծվի մոտ ժամանակներս:

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply