Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 22:05

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլիազգային հավաքականի “բաց” մարզումը, որին մասնակցում էին ազգային հավաքական հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Դավիթ Մանոյանը չէր մասնակցում մարզմանը վնասվածքի պատճառով, իսկ Էդգար Մանուչարյանը և Ռոման Բերեզովսկին դեռ չեն հասցրել ժամանել Երևան: Նրանք կմիանան հավաքականին վաղը: Մարզումը բաղկացած էր մի քանի փուլից` թեթև նախավարժանք, գնդակով վարժություններ և երկկողմանի խաղ:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի միակ “բաց” մարզումն էր  մարտի 26-ին Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Չեխիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ:

 

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply