Չինաստանում նավի խորտակումից մահացել են անձնակազմի 11 անդամներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 20:03

Չինաստանում բեռնատար նավի խորտակումից մահացել են անձնակազմի 11 անդամներ, երկու մարդ համարվում են անհետ կորած: Ուղղաթիռի միջոցով հաջողվել է փրկել մեկ մարդու:
Շանդուն նահանգի Յանտայ քաղաքի փրկարարական խմբի անդամները հայտնել են, որ նավը շրջվել է ուժեղ քամիների պատճառով: Նրանք նաև տեղեկացնում են, որ իրենք երկու նավերի և մեկ ուղղաթիռի օգնությամբ փնտրում են անձնակազմի անհետ կորած անդամներին:
Նավը արևելայն ծովափնյա քաղաք Տյանցզինից ուղևորվում էր Չժեցզյան նահանգի Տայչժոու քաղաք:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply