Մշակվել է մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող սահմանամերձ հողատարածքների սեփականատերերի հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման նախագիծ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2013 13:22

ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 10-ի N70-Ն որոշմամբ հաստատված “Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի” համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել “Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ վերջին հինգ տարիների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը հաստատելու, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարաններին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Փաստաթղթով նախատեսվում է ծրագրում ընդգրկված` ՀՀ Արարատի, Գեղար¬քու-նիքի, Վայոց ձորի եւ Տավուշի սահմանամերձ 29 համայնքների (ցանկը կազմվել է ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների հիման վրա) վար¬չա¬կան ատարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակու¬թյան հողատարածքների 2013 թ. համար հաշվարկված հողի հարկի տա¬րեկան գումարը, հարկ վճարող անձանց անունից, նրանց փոխարեն վճարել համապատասխան համայնքի բյուջե, ինչպես նաեւ 50 տոկոս զեղչ կիրառել այդ համայնքներում ՋՕԸ-երի սպասարկման տարածքում ընդգրկված ոռոգման ջուր օգտագործող անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ:

Այդ նպատակով ՀՀ Արարատի, Գեղար¬քու¬նիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարան¬նե¬րին 2013թ. ՀՀ կա¬ռա¬վարության պահուս¬տային ֆոնդի հաշվին նախատեսվում է հատկացնել 54 մլն 313.8 հազ. դրամ, իսկ ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին` 10 մլն 746.7 հազ. դրամ: Նախատեսված է ծրագրի մաս դարձնել նաեւ “Մեղրի” ՋՕԸ-ի սպասարկման տարածքը, որի վերաբերյալ նույն մոտեցումը կիրառվում է դեռ 2000 թ-ից:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների եւ գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

Նախատեսվում է, որ ծրագիրը շարունակական է լինելու եւ այս տարվանից սկսած` իրականացվելու է ամեն տարի: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համապատասխան առաջարկություն կներկայացնի ՀՀ կառավարությանը` Միջնաժամկետ ծախսերի ծրագրում անհրաժեշտ միջոցներ նախատեսելու համար:

Տարածքային կառավարման նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply