ՃՏՊ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2013 11:59

Մարտի 16-ին, ժամը 07.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ.

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՍ 672 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 08 ՕՕ 707 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1940 թ. ծնված Է. Խլղաթյանը ստացել է քերծվածքներ. վերջինս հրաժարվել է հետագա բուժօգնությունից:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply