Բաքուն համագործակցում է մարդու օրգանների վաճառքով զբաղվող հրեական մաֆիայի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2010 23:57

Իսրայելի ոստիկանությունը լուրջ միջազգային աղմուկի պատճառ դառնալիք գործողություն է անցկացրել: Իսրայելի ոստիկանությունը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում ասվում է, որ ոստիկանության կողմից անցկացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են Իսրայելում արդեն մի քանի տարի մարդու օրգանների առեւտրով զբաղվող մաֆիայի անդամները:

Ավազակախումբը խաբված մարդկանց երիկամները վաճառել է Ադրբեջանի հիվանդանոցներին: «Ենի մուսավաթ»-ը հաղորդում է,որ Իսրայելի zman.com, mignews.com, newsru.com.il և այլ ԶԼՄներում տեղ գտած տեղեկությունների համաձայն, մի գեներալի գլխավորությամբ գործող խմբի անդամները վերջին մի քանի տարիներին երկրի ամբողջ տարածքում փնտրել են լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց և միջնորդել օրգանները վաճառելու նպատակով վիրահատվել Բաքվի հիվանդանոցներում: Հանցագործները թերթերում հայտարարություններ են տեղադրել՝ երիկամները վաճառել ցանկացողներին խոստանալով 100 հազար դոլար:

Սակայն, վիրահատությունից հետո խաբված դոնորներն առավելագույնը 10 հազար դոլար են ստացել, իսկ շատ դեպքերում էլ՝ ոչինչ: Իսրայելի ոստիկանությունը պարզել է, որ դոնորների երիկամները հանելու համար մաֆիան նրանց ուղարկել է Ադրբեջան, Էկվադոր և Ֆիլիպիններ՝ յուրաքանչյուր երիկամից շահելով 120 հազար դոլար: Ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի 6 անդամներին: Նրանց մեջ են խմբի ղեկավար, 62-ամյա թոշակառու բրիգադի գեներալ Մեիր Զամիրը, փաստաբաններ՝ 34-ամյա Նեթանել Մյալը և 77-ամյա Իլիյահ Ռաֆայելը, Կոբի Գլոբը, Շլոմի Բիտոնը եւ Ռամիլե Յաֆի Շուքրունը:

Նրանք ձերբակալվել են Թել Ավիվի ԲենԳուրիոն միջազգային օդանավակայանում, որտեղ եկել էին դոնորին Բաքու ուղեկցելու համար: Թերթը լուրջ աղմուկ է համարել այդ մաֆիայի՝ Ադրբեջանի հետ կապերը և հույս հայտնել, որ Իսրայելի ոստիկանությունը գործի հետ կապված կդիմի Ադրբեջանի իրավապահ մարմիններին և արդյունքում կհայտնաբերվեն այն բժիշկները, ովքեր համագործակցել են հրեական այդ հանցավոր խմբի հետ:

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply