Իրաքյան պատերազմից ամենաշատը շահել է Թուրքիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 17:04

Տասը տարվա հեռվից հետհայաց նայելով իրաքյան պատերազմին` կարելի է եզրահանգում անել, որ այդ պատերազմի իրական հաղթողը եղավ Թուրքիան: Այս մասին հայտնում է «CNNTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով բրիտանական «Financial Times» թերթում տպագրված հոդվածը: Հեղինակը նշում է, որ թեև Թուրքիան տարածք չտրամադրեց ԱՄՆ զորքերին Իրաք ներխուժելու համար, բայց ըստ էության ամենից շատ հենց Թուրքիան շահեց այդ ներխուժումից հետո սկսված «իրաքյան առուծախում»:
Բաղդադի հետ Անկարայի հարաբերություններն աստիճանաբար վատացան, բայց դա չխանգարեց, որ 10 տարվա ընթացքում Թուրքիան 25 տոկոսով ավելացնի իր արտահանման ծավալները դեպի Իրաք: Պաշտոնական տվյալներով` 2012 թվականին Իրաքի հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 10.8մլրդ դոլար: Այդպիսով Գերմանիայից հետո Իրաքը դարձավ Թուրքիայի համար երկրորդ խոշոր շուկան արտահանման համար:
Հոդվածագիրը նաև նկատել է տալիս հետևյալը.
«Այսօր Իրաքում Իրանն ընկալվում է որպես ամենաազդեցիկ արտաքին ուժ: Բայց Բաղդադի պողոտաներում Թուրքիայի ունեցվածքն այլ երկրների համեմատությամբ ամենից շատն է: Առևտրի կենտրոններից, կահույքի խանութներից մինչև մայթերի քարերը, ամեն տեղ թուրքական բրենդներ են»:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply