“Երևակայության գավաթ” ուսանողական մրցույթ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 14, 2013 17:01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մայքրորսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում են Մայքրոսոֆթի “Երևակայության գավաթ” ուսանողական մրցույթը: Վերջինս Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների շրջանակում իրականացվող ամենամյա համաշխարհային ուսանողական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին` օգտագործել իրենց երևակայությունը և ստեղծագործական միտքը՝ գլոբալ խնդիրների լուծման նպատակով տեխնոլոգիական նորարարություն առաջարկելու համար: Համաշխարհային մրցույթն անցկացվում է արդեն 10 տարի, որին մասնակցել է շուրջ 183 երկրի ավելի քան 380.000 ուսանող: Համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում են յուրաքաչյուր մասնակից երկրի տեղական մրցույթի հաղթող թիմերը:
Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Ամեն տարի մրցույթի հայաստանյան փուլին մասնակցության հայտ է ներկայացնում ավելի քան 100 ուսանող, և հաղթող թիմը (4 հոգի) հնարավորություն է ստանում իր նախագիծը ներկայացնել մրցույթի համաշխարհային եզրափակչին։
Մրցույթն այս տարի չունի թեմատիկ սահմանափակում, սակայն ավանդաբար մրցույթին ներկայացվում են գաղափարներ, որոնք ուղղված են գլոբալ այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են բնապահպանությունը, առողջապահությունը, անվտանգությունը, համաշխարհային համագործակցությունը և այլն:
Մրցույթի անցկացման հայաստանյան փուլի ժամանակացույցն է 2013թ․ ապրիլ ամիսը, իսկ համաշխարհային եզրափակիչ փուլը տեղի կունենա 2013թ․-ի հուլիս ամսին, Սանկտ-Պետերբուրգում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել կցված Դիմում-հայտը և ուղարկել apply@mic.am հասցեին մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ այս տարի դիմում-հայտերը ընդունվելու են միայն վերջնականապես ձևավորված թիմերից: Հայաստանյան փուլի հաղթողը կընտրվի ՏՏ ոլորտի, ուսումնական հաստատությունների, բիզնեսի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից՝ համառոտ (մինչև 15 րոպե տևողությամբ) շնորհանդեսների ներկայացման արդյունքում 2013թ ապրիլի 12-ին:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply