Ամբաստանվում է «ՄԱՊ» ընկերությանը «գցելու» համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 12, 2013 14:33

«ՄԱՊ» ընկերությունից ավելի քան 32 միլիոն դրամի խմիչքեղեն և սննդամթերք հափշտակելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Սիլվա Խաչատրյանը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա, որպես ֆիզիկական անձ, 2005 թվականից մինչև 2009թ. մայիսի 6-ը, բանավոր պայմանավորվածության համաձայն, իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի կոնյակների, գինիների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: 2009թ. մայիսի 11-ին արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և «ՄԱՊ» ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր: Ս. Խաչատրյանը համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Սակայն նշված ժամանակահատվածում Ս. Խաչատրյանը, ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ, վաճառքից ստացված ապրանքների 32 935.1 հազար դրամ գումարը չի մուտքագրել ընկերության դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ներկայացրել է իբրև չվաճառված ապրանք ու նշված գումարը հափշտակելով, ծախսել է իր անձնական կարիքների համար:

Հիշյալ արարքի համար Սիլվա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը:

Հեղինակ: 

«Փաստինֆո»

Դիտվել է 477 անգամ:
Print Friendly

Leave a Reply