Թթվառվույտ(Oxális)

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 11, 2013 17:26

Թթվառվույտը(Oxális)  բազմամյա բույս է,պատկանում է թթվառվույտների ընտանիքին (Oxalidaceae).
Ժողովրդական անվանումը `”ճագարի կաղամբ” կամ “կկվի երեքնուկ”

Տարածված է
Հայրենիքը հարավային Եվրոպան է և Ամերիկան(Չիլին): Հանդիպում է Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսայի Ամերիկայի ամբողջ տարածքում, Ռուսաստանի եվրոպական հատվածում , արևելյան Սիբիրում և Հեռավոր արևելքում:
Հնդկոտեմաձև թթվառվույտը միամյա, փռվող, եռատերև բույս է, մոտավորապես 10սմ բարձրությամբ: Տերևները մուգ դարչնագույն են, թթվաշ համով:Ծաղիկները մանր են և ունեն դեղնավուն երանգ: Լավ է աճում արևոտ և լուսավոր հողամասերում: Սովորաբար տնկում են բույսը բույսից 8-10սմ հեռավորության վրա: Խոնավության նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն Երևանի չոր և ցամաքային կլիմայի պայմաններում պահանջում է առատ ոռոգում:

Բազմանում է սերմերով: Սերմերը փոքր են, կլոր դարչնագույն.մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 4200 հատիկ: Ծլունակությունը պահպանում է 2-3տարի, ծլում է 8-10 օրում:
Սովորական թթվառվույտը կարող է հաջողությամբ աճել սոճու անտառներում, ստվերի տակ և արագ անհետանում է անտառների  ոչնչանալուց հետո: Սոճու անտառներում կարելի է տեսնել թթվառվույտի ամբողջական ծածկ:
Ծաղկաբերների երկարությունը 5—10 սմ է:
Ծաղկում է գարնան վերջում կամ ամռան սկզբում: Ծաղիկները երկար ցողունների վրա սպիտակ `վարդա -մանուշակագույն երակներով են և հիմքում դեղին նշանով:

Օգտագործումը
Ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես դեղաբույս: Օգտագործվում է խոտի եփուկի կամ թուրմի ձևով: Գործածում են  որպես լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող միջոց, բերանի անդուր հոտը վերացնելու, նյութափոխանակության խանգարումների և մաշկի հիվանդությունների ժամանակ: Տերևները օգտագործում են թարմ վիճակում գարնանային ավիտամինոզի դեպքում: Թթվառվույտի թարմ հյութը հակասեպտիկ և վերքերը լավացնելու հատկություն ունի: Բույսի թրջոցներն ու ճզմված տերները դնում են թարախային վերքերի և խոցի վրա:
Ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործում էին որպես հակաթույն սնդիկով կամ մկնդեղով թունավորումների ժամանակ:
Բույսը հաճելի թթվաշ համ ունի, մեծ քանակի դեպքում թունավոր է , կարող է առաջացնել երիկամների կամ միզապարկի բորբոքում: Շաքարավազով տրորված թարմ տերևներից կարելի է պատրաստել վիտամինային ըմպելիք: Պանրի հետ խառնած տերևները կարելի է օգտագործել աղցանների  մեջ, դրանք կարելի ուտել որպես համեմունք ձվից պատրաստված կերակուրների և ապուրների հետ: Եփուկը գործածվում է որպես թեյի սուրոգատ, սակայն այս բույսի երկարատև օգտագործումը կարող է երիկամների հիվանդության պատճառ դառնալ:

Սովորական թթվառվույտը օգտագործում են նաև ներկերի մեջ:

Կենդանիների արոտավայրերում, գարնանը, երբ այլ խոտերը դեռ քիչ են և որտեղ թթվառվույտ շատ կա, հաճախ են վտանգավոր թունավորումների դեպքեր պատահում, հատկապես ոչխարների մոտ, երբեմն մահվան ելքով:

Մեղվաբեր է, բայց բերքը փոքր է:
Երբեմն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս`  բազմանալով նա ձևավորում է գեղեցիկ կարմրավուն գորգ:

Դիտվել է 6074 անգամ:
Print Friendly

Leave a Reply