17-ամյա աղջիկը ծննդաբերել է օդում` Հարավային Աֆրիկայից Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 15:40

Շաբաթ օրը անչափահաս աղջիկը ծննդաբերել է հարավային Աֆրիկայից Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռի մեջ:

17-ամյա Ֆատաումատ Կաբան սկսել է ծննդաբերել ինքնաթիռի թռիչքից չորս ժամ անց:

Բարեբախտաբար ինքնաթիռի մեջ մեկ բժիշկ և երկու բուժքույրեր են եղել, ովքեր օգնել են Կաբային ծննդաբերել 11 կիլոմետր բարձրության վրա:

Երբ կինը սկսել է ծննդաբերել, ինքնաթիռի անձնակազմը հարցրել է արդյոք ուղևորների մեջ բժիշկ կա: Բարեբախտաբար նրանց մեջ գտնվել է մի անեսթեզիոլոգ, որն էլ օգնել է աղջկան ծննդաբերել:

Նորածին տղային փաթաթել են ինքնաթիռում  գտնվող տաք ծածկոցներով, որից հետո մայրը և երեխան տեղափոխվել են Կվինսի հիվանդանոցներից մեկը: Նրանց առողջական վիճակը լավ է:

Կաբան գնում էր ԱՄՆ իր ընտանիքին այցելության: Նրա տղան ԱՄՆ քաղաքացիություն չի ստանա, քանի որ ծննդաբերությունը տեղի է ունեցել ԱՄՆ օդային սահմանից դուրս:

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply