Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 9, 2013 21:55

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

«Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի և մեր ողջ մշակութային ու հասարակական դաշտի համար: Նա եղավ բացառիկ արվեստագետ և անբասիր քաղաքացի՝ մարմնավորելով հայրենիք վերադարձող հայի իսկական օրինակը: Նա եկավ Հայաստան՝ որպես արդեն ձևավորված՝ անշփոթելի ձեռագիր ունեցող նկարիչ: Նա եկավ իր և մեզ համար բացահայտելու մի նոր՝ հակոբյանական Հայաստան և իր մշտական ներկայությունն ապահովեց հայ կերպարվեստի պատմության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր արվեստագետի ընտանիքին, մերձավորներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply