«Սարոյանի երկիրը» ֆիլմը կմասնակցի Ստամբուլի 32-րդ կինոփառատոնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 19:38

Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպված Ստամբուլի 32-րդ կինոփառատոնը այս տարի կանցկացվի մարտի 30-ից ապրիլի 14-ը: Փառատոնի ընթացքում 20 անվանակարգերում 200-ից ավել ֆիլմ է ներկայացվելու: «Ազգային մրցույթ» անվանակարգում «Ոսկե կակաչի» համար մրցելու է նաև Լուսին Դինքի հեղինակած «Սարոյանի երկիրը» ֆիլմը:
Վիլյամ Սարոյանը, որը ինքն իրեն ներկայացնում է ամերիկացի և բիթլիսցի, 1964 թվականին մի ճանապարհորդություն է կատարում դեպի Արևմտյան Հայաստան: Ահա այս ճանապարհորդության մասին հուշերն ու պատմությունները, նրա ընկերների հետ խոսակցությունները ընկած են վավերագրական ֆիլմի հիմքում: «Ակօսը» գրում է, որ ֆիլմում Սարոյանի կերպարը մարմնավորում է գրող Ալի Բայրամօղլուն, Սարոյանի քեռու՝ Խոսրովի դերը խաղում է Գևորգ Մալիքյանը, իսկ Սարոյանի աներձագին՝ Ասլանին մարմնավորում է Նիշան Շիրինյանը:
Կինոփառատոնի ժամանակ այս տարվանից սկսած տրվելու է «Սեյֆի Թեոմանի լավագույն առաջին ֆիլմ» մրցանակը՝ նվիրված Սեյֆի Թեոմանի հիշատակին:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply